ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 61 մլն դոլար

15.08.2016 14:58
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 61 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը օգոստոսի 8–ից 12–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 61 մլն դոլար 1 դոլարի դիմաց 475,35 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 8,2 մլն եվրո և շուրջ 1,2 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 526,73 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,29 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 76,1 մլն դոլար, 10,3 մլն եվրո և շուրջ 404 մլն ռուբլի, համապատասխանաբար, 476,81 դրամ, 531,52 դրամ և 7,29 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, օգոստոսի 1–ից 7–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 35,6 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 68,6 մլն դոլար։ ($1– 476,20 դրամ)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև