ՎՏԲ–Հայաստան բանկի հովանավորությամբ Վինդսերֆինգի Հայաստանի առաջնությունն է անցկացվում Սևանա լճում

15.08.2016 15:29
ՎՏԲ–Հայաստան բանկի հովանավորությամբ Վինդսերֆինգի Հայաստանի առաջնությունն է անցկացվում Սևանա լճում

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Վինդսերֆինգի Հայաստանի առաջնությունն է անցկացվում Սևանա լճում օգոստոսի 13–ից 20–ը ՎՏԲ–Հայաստան բանկի հովանավորությամբ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Մրցույթին մասնակցում են ավելի քան 20 վինդսերֆերներ, ովքեր պայքարելու են  8 մրցանակային տեղի համար:

«ՎՏԲ –Հայաստան Բանկը հովանավորում է Երևանի առագաստային ակումբին ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է տարածել առողջ ապրելակերպը երեխաների և երիտասարդության մեջ` աջակցելով ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական սպորտսմեններին»,– ասվում է հաղորդագրությունում։

Երևանյան առագաստային ակումբը հիմնվել է 10 տարի առաջ: Ակումբը Երևանում ունի մշտական բազա, իսկ Սևանա լճի ափին տեղակայված է բարեկարգված հիմնական բազան, որտեղ մարզվում են ոչ միայն ակումբի անդամ-մարզիկները, այլև հյուրեր արտասահմանյան երկրներից:

Ամեն տարի ակումբին անդամագրվում է մինչև 100 երեխա: Ակումբի մարզիկների թվում են մանկական Օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնության, Աշխարհի գավաթի և Ռուսաստանի առաջնության մրցանակակիրներ:

«Բանկը շնորհավորում է մրցաշարի բոլոր մասնակիցներին, մաղթում է հաղթանակներ ինչպես՛ տեղական, այնպես էլ՛ միջազգային մրցույթներում»,– նշվում է հաղորդման մեջ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2015-11-25 11:38:25