Առէկսիմբանկը և MasterCard-ը հաճախորդներին հրավիրում են կինո

16.08.2016 12:16
Առէկսիմբանկը և MasterCard-ը հաճախորդներին հրավիրում են կինո

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Համատեղ ակցիայի շրջանակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և MasterCard միջազգային վճարային համակարգը հաճախորդներին առաջարկում են անվճար հաճախել կինո, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ինչպես հաղորդեց բանկի մամլո ծառայությունը, օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում MasterCard կամ Maestro քարտով առնվազն 8 000 ՀՀ դրամի չափով գնում կատարելիս հաճախորդները կստանան կինոթատրոնի երկու տոմսի կտրոն:

Կտրոնը ստանալու համար անհրաժեշտ է հավաքել 8 այդպիսի անդորրագիր և ներկայացնել Dalma Garden Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում գործող նվերների տրամադրման կետ:

Միաժամանակ բանկը հիշեցնում է, որ հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելիս MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold բանկի քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է նաև 1% cash-back:

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 1998 թ.–ին։ Բանկը «Գազպրոմբանկ» խոշորագույն ռուսական բանկի 100 տոկոսանոց դուստր կառույցն է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև