Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 2,1 %–ով` մինչև 19 094,11 դրամ մեկ գրամի դիմաց

16.08.2016 16:19
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 2,1 %–ով` մինչև 19 094,11 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման գինն օգոստոսի 8–ից 14-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 19 094,11 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավելի է մոտ 2,1 տոկոսով կամ 389,82 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման գինը սահմանվել է 20 754,47 դրամ` աճելով 2,1 տոկոսով կամ 423,72 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 287,73 դրամ (8,7 դրամի աճ), բացթողնման գին` 312,75 դրամ (9,46 դրամի աճ), պլատինում` գնման գին` 16 308,83 դրամ (727,76 դրամի աճ), բացթողնման գինը` 17 726,98 դրամ (791,04 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 9 998,13 դրամ (260,51 դրամի աճ), բացթողնման գինը` 10 867,54 դրամ (283,17 դրամի աճ) ($1 – 475,79 դրամ)։ -0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև