ՀՀ ԿԲ–ն 1,2 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

17.08.2016 15:56
ՀՀ ԿԲ–ն 1,2 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկն օգոստոսի 15–ին 1 253 000 000 դրամի ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT26132176 սերիայի պարտատոմսեր` 26 շաբաթ մարման ժամկետով:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 253 000 000 դրամ, բոլորը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 4 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.9323 տոկոս` 8.1000 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 204 689 461 դրամ ($1 – 475,69 դրամ): –0–

 

 


Բանալի բառեր: , ,

Partners news

Կարդացեք նաև