ՀՀ ԿԲ–ն 4,8 մլրդ դրամ ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

17.08.2016 16:04
ՀՀ ԿԲ–ն 4,8 մլրդ դրամ ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկն օգոստոսի 16–ին 4 847 500 000 դրամի ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN36294194 շարքի պարտատոմսեր` մինչև 2019 թ.-ի ապրիլի 29-ը մարման ժամկետով:

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 5 107 500 000 դրամ, որից 4 434 500 000 դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 10.2105 տոկոս` 10.8000 տոկոս սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 840 368 153 դրամ ($1 – 475,69 դրամ): –0–

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև