Ռուբլին ամրապնդվել է նավթի գների աճի ֆոնին

18.08.2016 15:18
Ռուբլին ամրապնդվել է նավթի գների աճի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է Մոսկվայի բորսայում առուվաճառքի մեկնարկի պահին։ Ռուբլին ամրապնդվել է նավթի գների աճի ֆոնին։ Brent տեսակի նավթի արժեքը հուլիսի 5–ից հետո առաջին անգամ հասել է 50 դոլարի։

ЕТС բորսայում ԱՄՆ դոլարով առաջին գործարքներն իրականացվել են 63,55-63,77 ռուբլով։ Միջինը մեկուկես րոպեում փոխարժեքը կազմել է 63,63 ռուբլի։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 71,97 ռուբլի։ Երկարժութային զամբյուղի արժեքը նվազել է 1,45 կոպեկով` հասնելով 67,38 ռուբլու, հաղորդում է vestifinance.ru–ն։

Դոլարի գինը, միաժամանակ, կազմել է 36 կոպեկով պակաս գործող պաշտոնական փոխարժեքից, եվրոն` 11 կոպեկով պաշտոնական փոխարժեքից։

Նավթի գները Երևանի ժամանակով ժամը 11։00–ին աճ են արձանագրել։ Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում մոտեցել է  բարելի դիմաց 50 դոլարի շեմին` թարմացնելով մեկուկես ամսվա առավելագույն ցուցանիշը։ –0–


Բանալի բառեր: , , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև