ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

19.08.2016 19:09
ՀՀ ԿԲ–ն 4 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկն օգոստոսի 19–ին 4 մլրդ դրամ ծավալով կարճաժամկետ պետական պարտատոմսեր է տեղաբաշխել:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGT0921A160 սերիայի պարտատոմսեր` 9 շաբաթ մարման ժամկետով։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 8 820  մլն դրամ, որից 8 250 միլիոնը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 5 գործակալ։ Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 7.5063 տոկոս`  7.5800%. սահմանային եկամտաբերությամբ։ Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 961 102 746 դրամ ($1 – 475,30 դրամ): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև