ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 94,4 մլն դոլար

22.08.2016 13:01
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 94,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը օգոստոսի 15–ից 19–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 94,4 մլն դոլար 1 դոլարի դիմաց 474,93 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 6,1 մլն եվրո և շուրջ 1,3 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 531,54 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,36 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 69,2 մլն դոլար, 10 մլն եվրո և շուրջ 376,7  մլն ռուբլի, համապատասխանաբար, 476,13 դրամ, 535,42 դրամ և 7,48 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, օգոստոսի 8–ից 14–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 31,7 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 39,9 մլն դոլար ($1– 474.69 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև