22.08.2016 15:00
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և ՀՀ Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Պայմանագրով նախատեսվում է ՓՄՁ-ներին տրամադրել ՀՀ դրամով, 11-13.8% տարեկան տոկոսադրույքով առևտրային և էքսպրեսս վարկեր ՝ նպաստելով Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանը և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների կայացման մեջ:
«Ձեռք բերված համաձայնությամբ՝ վարկերը կտրմադրվեն 2-ից մինչև 5 տարի մարման ժամկետով: Վարկի առավելագույն չափը կարող է կազմել 500.000.000 ՀՀ դրամ», - նշվում է հաղորդագրության մեջ:
Վարկերի տրամադրման ժամանակ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է իրականացնել էներգաաուդիտ, ինչը թույլ կտա գնահատել ապագա ներդրումների արդյունավետությունը:
«GREEN» վարկերին ավելի մանրամասն ծանոթացեք այստեղ:
«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով($1 - 474,69 դրամ)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: