ՀՀ բանկերի կապիտալի տարեկան աճը 2016-2018 թթ.-ին կկազմի 22,7%. ԿԲ զեկույցը` բանկերի կանխատեսումների հիման վրա

24.08.2016 13:59
ՀՀ բանկերի կապիտալի տարեկան աճը 2016-2018 թթ.-ին կկազմի 22,7%. ԿԲ զեկույցը` բանկերի կանխատեսումների հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2016-2018թթ.-ին ՀՀ բանկերի կապիտալը տարեկան կաճի միջինում 22,7%-ով` ընդհանուր առմամբ ավելանալով 79%-ով: Այպիսի տվյալներ են նշվում ՀՀ Կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հնարավոր զարգացումները 2016-2018 թթ.-ին» զեկույցում, որը կազմվել է հայկական բանկերի հեռանկարային զարգացման ծրագրերի հիման վրա:

Զեկույցի համաձայն, ՀՀ առևտրային բանկերը կանխատեսել են ընդհանուր պարտավորությունների միջին տարեկան 6,4 տոկոս աճ: Ընդ որում, կանխատեսվող երեք տարիների ընթացքում պարտավորությունները կավելանան 20,2 տոկոսով:

Կանխատեսման համաձայն, 2016-2018 թթ.-ին ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդները կաճեն 27,2%-ով: Արդյունքում, նրանց տեսակարար կշիռն ընդհանուր պարտավորություններում կավելանա 3,54 տոկոսային կետով` 2015թ. վերջի 60,6%-ից 2018թ.-ին հասնելով 64,1%:

Ընդ որում, ֆիզիկական անձանց ավանդների աճը կանխատեսվում է 28,9%, իսկ իրավաբանական անձանց ավանդները կավելանան 23,8%-ով:

Միաժամանակ, ՀՀ առևտրային բանկերը կանխատեսում են այլ ֆինանսավարկային կազմակերպություններից ներգրավված միջոցներն ավելացնել 32,2%-ով:

Հեռանկարային զարգացման ծրագրի համաձայն, բանկերն ակնկալում են ակտիվների միջին տարեկան 8,8% աճ: Ընդ որում, եռամյա կտրվածքով ՀՀ բանկային համակարգի ակտիվները կավելանան 28,7%-ով:

2016-2018 թթ.-ին ՀԶԾ-ով կանխատեսված ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելի աճը հիմնականում նախատեսվում է ի հաշիվ սպառողական վարկերի միջին տարեկան 14,9% աճի, առևտրի ոլորտի միջին տարեկան 13,5% աճի, ինչպես նաև մշակվող արդյունաբերության միջին տարեկան 11,3% աճի:

Հիփոթեքային վարկերի պորտֆելը 2016-2018.-ին կավելանա միջին տարեկան 14,6%-ով, եռամյա` 50,4%-ով, իսկ ընդհանուր պորտֆելում կշիռը կփոխվի 0,4 տոկոսային կետով և կդառնա 8,7%:

Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին, ապա տոկոսադրույքների կանխատոսումները էականորեն տարբեր են եղել: Ըստ որոշ բանկերի` խոշորագույն բանկերը կշարունակեն միջոցներ փնտրել և ներգրավել արտասահմանից, ինչը, հնարավոր է, խոչընդոտի վարկավորման տոկոսադրույքների աճը և ավանդների ներգրավման տոկոսադրույքների բարձրացումը:

Բանկերի մյուս մասն էլ կարծում է, որ ավանդների համար առաջարկվող տոկոսադրույքները կմնան բարձր, ինչն էլ, իր հերթին, բարձր կպահի վարկերի տոկոսադրույքները: Բանկերի մի մասն էլ կանխատեսել է, որ 2016 թ.-ին տոկոսադրույքների տատանումները կլինեն կայուն մակարդակում:

Համաձայն 2016-2018թթ.-ի ՀԶԾ-ների` ՀՀ առևտրային բանկերն իրենց եկամուտների և ծախսերի կառուցվաքում կանխատեսել են, որ համախառն եկամուտները կավելանան 35,1%-ով, իսկ բանկային համակարգի համախառն ծախսերը 2018 թ.-ին, 2015 թ.-ի համեմատ, կավելանան 19,3%-ով:

Բանկերի ակտիվների շահութաբերությունը բնութագրող զուտ շահույթ/միջին ակտիվներ (ROA) ցուցանիշը, ըստ կանխատեսումների,  հաշվետու ժամանալահատվածում կգտնվի (-0,7)% և 2% միջակայքում, իսկ կապիտալի շահութաբերությունը բնութագրող զուտ շահույթ/միջին կապիտալ (ROE) ցուցանիշը` (-4,2%) և 9,7% միջակայքում:

Այս պահի դրությամբ Հայաստանում գործում է 20 առևտրային բանկ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև