Հայաստանում սեպտեմբերի 1-ից ավտոմեքենայի ապահովագրումն իրականացվելու է սեփականատիրոջ անունով

24.08.2016 16:44
Հայաստանում սեպտեմբերի 1-ից ավտոմեքենայի ապահովագրումն իրականացվելու է սեփականատիրոջ անունով

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում սեպտեմբերի 1-ից ավտոմեքենայի պատասխանատվության պարտադիր ապահովագրման պայմանագրերը կնքվելու են միայն ավտոմեքենայի սեփականատիրոջ անունով, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանը:

«Սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ համակարգն անցնում է ապահովադրի բոնուս-մալուս համակարգի (ապահովագրական պատմության վրա հիմնված զեղչերի համակարգ): Դա նշանակում է, որ փոխադրամիջոցների սեփականատերերն այլևս պարտավոր չեն ապահովագրական պայմանագրում նշել նրանց, ովքեր վարում են մեքենան լիազորագրով», - հայտարարեց Ավետիսյանը` ավելացնելով, որ նոր համակարգի շնորհիվ, սեփականատերերն ազատվում են լրացուցիչ ապահովագրավճարից։

Նրա խոսքով, սեպտեմբերի 1-ից կգործի նաև ԱՊՊԱ-ի նոր սակագին` սակայն առանց գնային փոփոխությունների:

«Նոր սակագինը կազմվել է ԱՊՊԱ-ի ոլորտում հինգամյա վիճակագրության հիման վրա ռիսկի գործոնի շտկմամբ, ինչպես նաև ռիսկի գործոնի վերացմամբ, որը հաշվի է առնում վարորդի տարիքը և փորձը», - ասաց Ավետիսյանը:

Ավետիսյանի խոսքով, սեպտեմբերի 1-ից ապահովագրողի բոնուս-մալուսի չափի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև վարորդի պատմությանը կարելի է ծանոթանալ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում: -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև