«ԲՏԱ Բանկը» դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում. ԿԲ որոշում

25.08.2016 13:30
«ԲՏԱ Բանկը» դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում. ԿԲ որոշում

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում: Նրա իրավահաջորդը կդառնա «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

«ՀՀ Կենտրոնական բանկը օգոստոսի 24-ին գրանցել է փոխանցման ակտը և «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ փոփոխված կանոնադրությունը, համաձայն որի «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն կհանդիսանա «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնական բանկի որոշմամբ, «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ–ի բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Հաղորդագրության համաձայն, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ և կնքել են միացման պայմանագիր, որը

Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատել և գրանցել է հունիսի 14-ին:

«Բանկերը իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը», - նշվում է հաղորդագրության մեջ:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերը և գլխամասային գրասենյակը գործելու են որպես «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի մասնաճյուղեր:

«Հայէկոնոմբանկ» ԲԲԸ–ն գրանցվել է 1991 թվականի օգոստոսի 26–ին։ Բանկի բաժնետերերն են ՎԶԵԲ–ը` 11,05 տոկոս, Սարիբեկ Սուքիասյանը` 25.98 տոկոս, Խաչատուր Սուքիասյանը` 14.38տոկոս, Ռոբերտ Սուքիասյանը` 14.97 տոկոս, Էդուարդ Սուքիասյանը` 11,18 տոկոս։

2016 թվականի 1–ին եռամսյակի արդյունքներով, Հայէկոնոմբանկի ակտիվները կազմել են 114,1 մլրդ դրամ, պարտավորությունները` 95,6 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը` 18,5 մլրդ դրամ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև