ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 73 մլն դոլար

29.08.2016 12:20
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել ավելի քան 73 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը օգոստոսի 22–ից 26–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 73 մլն դոլար 1 դոլարի դիմաց 473,56 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 5,7 մլն եվրո և շուրջ 1,2 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 533,11 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,31 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 78,9 մլն դոլար, 13,8 մլն եվրո և շուրջ 494 մլն ռուբլի, համապատասխանաբար, 475,30 դրամ, 537,15 դրամ և 7,41 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, օգոստոսի 15–ից 21–ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 43 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 32 մլն դոլար ($1– 474.58 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև