ԻԴՐԱՄԻ հաշվին արդեն հնարավոր է կցել բանկային քարտեր

30.08.2016 17:26
ԻԴՐԱՄԻ հաշվին արդեն հնարավոր է կցել բանկային քարտեր

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԻԴՐԱՄ համակարգը գործարկել է երկար սպասված ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հաշվառման հաշվին բանկային քարտ կցել, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, համակարգում մեկ անգամ մուտքագրելով բանկային քարտի տվյալները և այն կցելով հաշվին` օգտատերերը հնարավորություն են ստանում ավտոմատ համալրելու ԻԴՐԱՄ հաշվառման հաշիվը կցված քարտից՝ վճարումներ կատարելիս ընտրելով բանկային քարտը որպես վճարման միջոց:

«Այս ծառայությամբ ԻԴՐԱՄ համակարգը բացառիկ հնարավորություն է ընձեռում ՀՀ բոլոր բանկերի քարտապաններին իր միջոցով իրականացնելու առցանց վճարումներ և փոխանցումներ իրենց բանկային քարտերի հաշիվներից վայրկյանների ընթացքում», - նշել են ընկերության մամուլի ծառայությունից:

Օգտատերերը կարող են ԻԴՐԱՄ հաշվառման հաշվին միաժամանակ կցել ՀՀ բանկերի կողմից թողարկված մինչև 10 քարտ (ArCa, MasterCard և Visa):

Կցված բանկային քարտերի տվյալները պահպանվում են ArCa համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:

Ծառայությունն արդեն գործում է www.idram.am կայքում, նաև iOS և Android հարթակներում հասանելի բջջային հավելվածում՝ ԻԴՐԱՄ դրամապանակում:

«Idram» ՍՊԸ-ն (ԻԴՐԱՄ) հիմնադրվել է 2008 թ.-ի մայիսի 8-ին: 2009 թ.-ի դեկտեմբերի 29-ին ընկերությունը լիցենզավորում է անցել ՀՀ ԿԲ-ի կողմից: Ընկերության գործունեությունն ուղղված է ինտերնետ տիրույթում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների դիմաց վճարելու հնարավորությունների զարգացմանը:

2012 թ.–ի մարտի 6–ին ՀՀ ԿԲ–ն առաջին անգամ ԻԴՐԱՄ–ին տրամադրեց էլեկտրոնային փողեր թողարկելու թույլտվություն։ Ընկերության գործունեության նպատակն է զարգացնել ինտերնետ միջավայրում դրամական փոխանցումների իրականացման և ծառայությունների դիմաց վճարելու հնարավորությունները։ –0–

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև