30.08.2016 17:40
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը օգոստոսի 22–ից 28-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 18 883,55 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 0,2 տոկոսով կամ 29,4 դրամով։
Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 20 525,60 դրամ` նվազելով 0,2 տոկոսով կամ 31,95 դրամով:
Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։
Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 277,31 դրամ (3,95 դրամի անկում), բացթողնման գին` 301,43 դրամ (4,29 դրամի անկում), պլատինում` գնման գին` 15 691,16 դրամ (597,55 դրամի անկում), բացթողնման գինը` 17 055,61 դրամ (649,51 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 9 799,88 դրամ (110,03 դրամի անկում), բացթողնման գինը` 10 652,04 դրամ (119,6 դրամի անկում) ($1 – 474,73 դրամ)։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: