Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը հուլիսին նվազել են 0,6 տոկոսով` մինչև 46,1 մլրդ դրամ

31.08.2016 15:48
Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը հուլիսին նվազել են 0,6 տոկոսով` մինչև 46,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի ժամկետանց վարկերը հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,6 տոկոսով` կազմելով 46,1 մլրդ դրամ։ Այս մասին են վկայում ՀՀ ԱՎԾ տվյալները։

ԱՎԾ–ի տվյալներով, կարճաժամկետ ժամկետանց վարկերը կրճատվել են 9,6 տոկոսով` հասնելով 20,8 մլրդ դրամի, իսկ երկարաժամկետները աճել են 8,3 տոկոսով` հասնելով 25,2 մլրդ դրամի։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում 3,6 տոկոսով կրճատվել են բանկերի երկարացված վարկերը` կազմելով 114,7 մլրդ դրամ։

Վարկային ներդրումները հուլիսին աճել են 0,3 տոկոսով` կազմելով 2 012,5 մլրդ դրամ, ընդ որում, արտարժութային վարկերն ավելացել են 0,7 տոկոսով` մինչև 1 333,8 մլրդ դրամ, իսկ դրամայինները կրճատվել են 0,4 տոկոսով` մինչև 678,7 մլրդ դրամ։

Հունիսի վերջի դրությամբ, Հայաստանի բանկերի համախառն վարկերը կազմել են 2 170,9 մլրդ դրամ (1 տոկոսի աճ) ($1 – 474,73 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև