ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «GREEN» վարկերը կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

31.08.2016 16:45
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «GREEN» վարկերը  կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջարկում է «GREEN» վարկեր, որոնք ուղղված են բիզնես ծախսերի նվազեցմանն ու արտադրողականության բարձրացմանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«GREEN» վարկերն առաջարկվում են Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում և ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համագործակցությամբ։

Ըստ հաղորդագրության, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերջին տարիների ընթացքում սեփական օրինակով ընդգծել է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գործածման և դրանց միջոցով շրջակա միջավայրի պաhպանության կարևորությունը։ Բանկը մի շարք մասնաճյուղերում կիրառում է նորարարական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել բանկին էականորեն կրճատել ընթացիկ ծախսերը և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը։

«Մենք մշտապես իրականացրել և շարունակելու ենք իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախագծեր», - նշվում է հաղորդագրության մեջ:

Իրականացվող Սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի շրջանակում, Հայաստանում երեխաների համար նախատեսված տարբեր հաստատություններում տեղադրվել են ավելի քան 30 արևային ջրատաքացուցիչներ: Սարքերի տեղադրմանը զուգընթաց, այդ հաստատությունների սաների հետ միասին, Բանկի աշխատակիցները տնկել են շուրջ 2000 ծառ:

Բանկի կողմից ֆինանսավորվող ցանկացած գործունեություն մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ բացառելով իրականացվող գործարքների հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը:

««GREEN» վարկերի միջոցով Դուք կիրականացնեք արդյունավետ ներդրումներ Ձեր բիզնեսում, որոնք նաև կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը», - նշվում է հաղորդագրության մեջ:

Պայմանագրով նախատեսվում է ՓՄՁ-ներին տրամադրել ՀՀ դրամով 11-13.8% տարեկան տոկոսադրույքով առևտրային և էքսպրեսս վարկեր ՝ նպաստելով Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանը և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների կայացման մեջ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով($1 - 474,69 դրամ)։ -0-

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև