Հայաստանի փողի բազան հուլիսին ավելացել է 7,7%–ով` հասնելով 837 մլրդ դրամի

01.09.2016 15:59
Հայաստանի փողի բազան հուլիսին ավելացել է 7,7%–ով` հասնելով 837 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի փողի բազան 2016 թ.–ի հուլիսին, այս տարվա հունիսի համեմատ, ավելացել է 7,7 տոկոսով` կազմելով շուրջ 836,9 մլրդ դրամ:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, ԿԲ–ից դուրս կանխիկը հուլիսի վերջին կազմել է ավելի քան 404,7 մլրդ դրամ` հունիսին գրանցված 387,2 մլրդ դրամի դիմաց։

Թղթակցական դրամային հաշիվները կազմել են շուրջ 309,1 մլրդ դրամ` հունիսի վերջի մոտ 278,8 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով` 114 մլրդ դրամ` հունիսի վերջի 106,1 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2016 թվականի նոյեմբերի վերջին կազմել են շուրջ 405,5 մլրդ դրամ` հունիսի համեմատ ավելանալով 1,8 տոկոսով։

Զուտ ներքին ակտիվների մեծությունը հաշվետու ժամանակահատվածում կազմել է շուրջ 431,5 մլրդ դրամ` հունիսի վերջին գրանցված 378,8 մլրդ դրամի դիմաց։ ($1- 474,75 դրամ)։–0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև