Հայաստանում տնտեսական աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է`հասնելով 1,5 տոկոսի

01.09.2016 16:37
Հայաստանում տնտեսական աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է`հասնելով 1,5 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական աճը 2016 թ.-ի երկրորդ եռամսյակում կազմել է 1,5 տոկոս` տարվա առաջին երեք ամիսներին գրանցված 4,5 տոկոսի համեմատ:

ԱՎԾ-ի նախնական տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ–ի ծավալը երկրորդ եռամսյակում կազմել է 1 128 մլրդ դրամ կամ մոտ 2,3 մլրդ դոլար (2016 թ.-ի երկրորդ եռամսյակում փոխարժեքը կազմել է 479.05 դրամ դոլարի դիմաց)։

ԱՎԾ տվյալների համաձայն, երկրորդ եռամսյակում 1,5 տոկոսանոց տնտեսական աճը պայմանավորված է արդյունաբերության ոլորտի աճով, այդ թվում, էներգետիկայի ոլորտի 4,5 տոկոսանոց աճով, առևտրի և ծառայությունենրի ոլորտների 0,9 տոկոսանոց աճով: Բացի այդ, գրանցվել է գյուղատնտեսոթյան և ձկնորսության ոլորտների 1,3 տոկոսանոց անկում, ինչպես նաև, շինարարության`5,8 տոկոսանոց անկում:

Պետական բյուջեի համաձայն, 2016 թ.-ին Հայաստանում ՀՆԱ-ի աճը նախատեսված է 2,2 տոկոսի չափով: Ընդ որում, Հայաստանի իշխանությունները լավատեսական են տրամադրված և 2016թ.-ի արդյունքներով ակնկալում են  4 տոկոսի տնտեսական աճ: -0-

ՀԲ-ի վերջին կանխատեսման համաձայն, հանրապետության տնտեսական աճը 2016 թ.-ին կկազմի 1,9 տոկոս, ԱՄՀ-ն ևս կանխատեսում է 1,9 տոկոսի աճ, ՎԶԵԲ-ը` 2 տոկոս, Fitch–ը` մինչև 2 տոկոս, Moody’s–ը 2016 թ.–ին կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ–ի աճի դանդաղում` մինչև 2,2 տոկոս։

ՀՀ ԿԲ–ն իր վերջին կանխատեսման մեջ Հայաստանի տնտեսության աճը 2016 թ.–ին գնահատում է 2,7–3,6 տոկոսի սահմանում։

ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում տնտեսական աճը 2015 թ.–ին կազմել է 3 տոկոս` պետբյուջեում ամրագրված 4,1 տոկոսի համեմատ։ Հայաստանի ՀՆԱ–ի ծավալը 2015 թ.–ին կազմել է 5 047,4 մլրդ դրամ կամ մոտ 10,56 մլրդ դոլար:-0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև