Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում հունիսին ավելացել է 3,2%–ով` մինչև 378 հազար դրամ

02.09.2016 15:31
Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի ֆինանսական հատվածում հունիսին ավելացել է 3,2%–ով` մինչև 378 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում, 2016թ.-ի հունիսին կազմել է 377 977 դրամ` նախորդ տարվա հունիսի համեմատ աճելով 3,2%-ով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում բարձր աշխատավարձեր են գրանցվել նաև տեղեկատվության և կապի ոլորտներում` շուրջ 392,5 հազար դրամ, և լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 359,6 հազար դրամ:

Հայաստանի ամենացածր վարձատրվող ոլորտները մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտներն են, որտեղ աշխատողների աշխատավարձը կազմել է շուրջ 114,7 հազար դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտը` 119,7 հազար դրամ, ապրուստի կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 120,4 հազար դրամ, կրթության ոլորտը` շուրջ 122,7 հազար դրամ:

Ընդ որում, 2016 թվականի հունիսին երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը, ընդհանուր առմամբ, կազմել է 183 189 դրամ, ինչը մոտ 1,2 տոկոսով ավել է 2015 թվականի հունիսի ցուցանիշից:

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2016 թվականի հունիսին գրանցվել է Սյունիքի մարզում` շուրջ 214,9 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 124,6 հազար դրամ: Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը մայիսին կազմել է շուրջ 198,1 հազար դրամ:

Նախնական կանխատեսումներով, Հայաստանում 2016 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 184 987 դրամ (383  դոլար կամ 26 540 ռուբլի), ինչը 2,3 տոկոսով ավելի է 2015 թ.-ի հունվար-հուլիսի ցուցանիշից ($1 – 474,69 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև