Moody’s-ը հաստատել է «Յունիբանկի» դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ»

02.09.2016 16:33
Moody’s-ը հաստատել է «Յունիբանկի» դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ»

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Moody’s Investors Service միջազգային գործակալությունը 2016թ.-ի օգոստոսին հաստատել է «Յունիբանկի» դրամով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B3 վարկանիշը` կանխատեսումը դարձնելով «պոզիտիվ», հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Դրական կանխատեսումը պայմանավորված է վերջին շրջանում «Յունիբանկի» կապիտալի դիրքերի զգալի ամրացմամբ:

Վերջին 12 ամսվա ընթացքում «Յունիբանկն» իրականացրել է բաժնետոմսերի երեք թողարկում և ամբողջությամբ տեղաբաշխել ներկայացված ծավալը` էապես համալրելով կապիտալը և աապահովելով հետագա առաջխաղացումը շուկայում:

«Հաշվի առնելով հասարակության և ներդրողների զգալի հետաքրքրությունը բանկի գործունեության և բաժնետոմնսերի նկատմամբ, 4 մլրդ ՀՀ դրամ ծավալով ևս մեկ թողարկում «Յունիբանկը» նախատեսում է իրականացնել այս տարվա հոկտեմբերին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Moody's-ի կանխատեսմամբ, 2016թ.-ին «Յունիբանկի» նորմատիվային կապիտալը նախորդ տարվա համեմատ կաճի ավելի քան 50%-ով: Այդ կերպ բանկը լիովին կբավարարի ՀՀ ԿԲ-ի` նորմատիվային կապիտալի չափի վերաբերյալ պահանջը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2016թ.-ի երկրորդ եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը:

Բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են մոտ 167 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 138 մլրդ ՀՀ դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը գերազանցել է 28,8 մլրդ դրամը` նախորդ տարվա համեմատ աճելով մոտ 27%-ով, ինչը պայմանավորված է ինչպես կանոնադրական կապիտալի 5,2 մլրդ դրամ աճով, այնպես էլ` շահույթի ձևավորմամբ: 2016թ.-ի երկրորդ եռամսյակի արդունքներով, Յունիբանկն ապահովել է ավելի քան 570 մլն ՀՀ դրամի շահույթ:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով, 46 մասնաճյուղերով և 54 պրոմո կետերով: Բանկը սպասարկում է ավելի քան 300 հազար հաճախորդի:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «Յունիբանկի» բազային վարկային գնահատականի վարկանիշը սահմանվել է caa1, կոնտրագենտի ռիսկի գնահատականը` ի B1(cr)/NP(cr):

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ ($1 - 474,69 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև