Հայաստանի ռեզիդենտներին տրված առևտրային բանկերի վարկերը հուլիսին նվազել են 0,1%–ով

06.09.2016 16:53
Հայաստանի ռեզիդենտներին տրված առևտրային բանկերի վարկերը հուլիսին նվազել են 0,1%–ով

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրված վարկերը 2016 թ.-ի հուլիսի վերջին կազմել են 2 057,3 մլրդ դրամ` մեկ ամսում նվազելով 0,1 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ–ի պաշտոնական կայքում:

ԿԲ-ի տվյալների համաձայն, տրված վարկերի ընդհանուր ծավալի ամենամեծ ծավալը բաժին է ընել ձեռնարկություններին` 57 տոկոս` կազմելով շուրջ 1 172,5 մլրդ դրամ և մեկ ամսում աճելով 0,3 տոկոսով։

Երկրորդ տեղում է սպառողական վարկավորման ոլորտը` 35,2 տոկոս մասնաբաժինով, որի վարկավորումը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0,9 տոկոսով` մինչև շուրջ 774,5 մրլդ դրամ:

Հայկական բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված դրամային վարկերը հուլիսի վերջին կազմել են ավելի քան 692,1 մլրդ դրամ` կրճատվելով 0,7 տոկոսով: Միաժամանակ, նույն ցուցանիշը արտարժութային վարկերի դեպքում աչել է 0,1 տոկոսով և կազմել շուրջ 1 365,2 մլրդ դրամ:

Ընդհանուր առմամբ, վարկավորման համախառն ծավալը հուլիսի վերջին կազմել է 2 057,3 մլրդ դրամ (0,1 տոկոսի անկում), որից ոչ ռեզիդենտներին տրվել է 145 մլրդ դրամ (1 տոկոսի անկում): ԿԲ-ի տվյալներով, այժմ Հայաստանում գրանցված է 20 առևտրային բանկ ($1- 478,71 դրամ): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև