Հայաստանում «ՀայՓոստ» ՓԲԸ-ն և RIA Money Transfer-ը դրամական պարգևներ են հանձնել համատեղ արշավի շրջանակում

07.09.2016 11:55
Հայաստանում «ՀայՓոստ» ՓԲԸ-ն և RIA Money Transfer-ը դրամական պարգևներ են հանձնել համատեղ արշավի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Նախօրեին Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստի» և աշխարհում մեծությամբ երրորդ դրամական փոխանցումների համակարգի՝ RIA Money Transfer-ի համատեղ արշավի շրջանակում հանձնվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ:

«Պատահականության սկզբունքով ընտրված մեկ հաճախորդ և օգոստոս ամսվա ընթացքում RIA համակարգով ամենաշատ գործարքներ իրականացրած «Հայփոստի» աշխատակիցը ստացան դրամական պարգև և պատվոգիր», - հաղորդում է «ՀայՓոստի» մամուլի ծառայությունը:

Արշավն իրականացվելու է մինչև տարեվերջ: «Ռիա» համակարգից օգտված «Հայփոստի» ցանկացած հաճախորդ հնարավորություն կունենա մասնակցել ամեն ամիս իրականացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով խաղարկվելու է 100 ԱՄՆ դոլար:

Ria Money Transfer համակարգով հաճախորդներին թույլ է տալիս արտասահմանում գտնվող բարեկամներից և ընկերներից փոխանցումներ ստանալ մի քանի րոպեի ընթացքում: «ՀայՓոստի» հաճախորդները կարող են նաև գումարներ ուղարկել «Ռիա»-ի համաշխարհային ամբողջ ցանցով, որն ընդգրկում է 150 երկիր, ավելի քան 310 000 սպասարկման կետ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև