ՀՀ վարչապետը հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին

08.09.2016 13:02
ՀՀ վարչապետը հայտարարել է հրաժարական տալու իր որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի կառավարական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Ես որոշել եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն ընձեռել նախագահին», - ասել է Աբրահամյանը: Իր որոշումը նա պարզաբանել է նոր մոտեցումներով հասարակությանը համախմբելու անհրաժեշտությամբ:

Աբրահամյանը հայտարարել է, որ իր ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում պայքարել է քաղաքական անջրպետների դեմ` աշխատելով համագործակցության կամուրջների կայացման համար:

Նա նաև ներկայացրել է իր վարչապետության տարիներին կատարված աշխատանքների և ձեռքբերումների մասին, ինչպես նաև իրականացված ծրագրերի և խոշոր ներդրումների մասին: Շնորհակալություն հայտնելով բոլոր նախարարներին` Աբրահամյանն ավելցրել է, որ, որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից, շարունակելու է հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իր առաքելությունը:

Հովիկ Աբրահամյանը ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը 2014 թ.-ի ապրիլին: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև