Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 1,3 %–ով` մինչև 18 454,70 դրամ մեկ գրամի դիմաց

14.09.2016 16:06
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 1,3 %–ով` մինչև 18 454,70 դրամ մեկ գրամի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը սեպտեմբերի 5–ից 11-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 18 454,70 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 1,3 տոկոսով կամ 234,26 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 20 059,46 դրամ` նվազելով 1,3 տոկոսով կամ 254,62 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 262,95 դրամ (0,91 դրամի անկում), բացթողնման գին` 285,82 դրամ (0,99 դրամի անկում), պլատինում` գնման գին` 14 820,54 դրամ (552,63  դրամի անկում), բացթողնման գինը` 16 109,29 դրամ (600,68 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 9 500,35 դրամ (250,41 դրամի սնկում), բացթողնման գինը` 10 326,47 դրամ (272,18 դրամի անկում) ($1 – 474,14 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև