ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ աջակցում է օրգանական սնունդ արտադրող հայկական ընկերություններին

14.09.2016 17:10
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ աջակցում է օրգանական սնունդ արտադրող հայկական ընկերություններին

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայրենադարձ գործարար Ջորջ Տաբակյանի Honey.am ընկերությունը որպես  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի (Գերմանիայի բնության պաշտպանության միություն – խմբ.) համատեղ իրականացվող օրգանական սննդի սերտիֆիկացման ծրագրի հաղթող` օրգանական սնունդ արտադրողի սերտիֆիկատ է ստացել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, Ջորջը ծնվել և մեծացել է Լիբանանում, այնտեղ ստացել կրթություն, զբաղվել ձեռներեցությամբ, բայց որոշ ժամանակ անց որոշել է իր գործունեությունը շարունակել հայրենիքում:

«Ջորջը  Հայաստան է եկել 2011-թ.-ին, 2013-ին հիմնել է «Մեր Սարեր Հոլդինգ» ՍՊԸ-ն որն այժմ Honey.am բրենդի ներքո զբաղվում է Հայաստանի տարբեր անկյուններում ստացվող մեղրի մթերմամբ և վերամշակմամբ»,– ասվում է հաղորդագրությունում։

Մեղրը ինքնին բավականին թանկ է, և երբ Honey.am-ն առաջին քայլերն էր կատարում, ընկերությունը ստիպված էր մեղրը վաճառել գրեթե ինքնարժեքով: Այդ ժամանակ գերխնդիրը գնորդի կողմից վստահության արժանանալն էր և դրա արդյունքում շուկայում կայուն դիրք գրավելը:

Այժմ արդեն ընկերությունը բավականին մեծ հաջողություններ է գրանցել։ Այն համագործակցում է խոշոր խանութների ցանցերի հետ՝ առաջարկելով տարեցտարի ընդլայնվող անկրկնելի համերով մեղրի տեսականի, իսկ արտադրանքը  բավականին ճանաչված է դարձել:

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այս պահին ընկերության հետ համագործակցող մեղվապահներն աշխատում են Արփի Լճի, Բերքաբերի, Քարվաճառի, Շամշադինի, Ուրցասարի, Հայթաղի տարածքում, իսկ Honey.am ապրանքանիշի ներքո  ներկայացված մեղրերից յուրաքանչյուրը կրում է մեղրի ստացման վայրի անվանումը:

Գործարարի խոսքով, նույն ծրագրի շրջանակում, մյուս հաղթողների հետ միասին, իրենք մեկնել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին և մասնակցել  Bio OST օրգանական սնունդ արտադրողների ցուցահանդեսին, և ինչը ամենակարևորն է՝ արտահանման վերաբերյալ պայմանագիր կնքել Գերմանիայում գործող բացառապես օրգանական սննդի վաճառքով զբաղվող խանութների ցանցի հետ:

Ջորջը ներկայացրել է նաև ընկերության ծրագրերը, նշելով, որ  մեծացնելու է  արտադրությունը և խորացնելու է համագործակցությունը թե՛ Բանկի, թե՛ գերմանական կողմի հետ՝ համոզված լինելով, որ դրանով ավելի լայն դռներ կբացվեն դեպի եվրոպական շուկա:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով ($1 - 474,14 դրամ)։ -0-


Բանալի բառեր: , , , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև