Mon, 15 December
2.1 C
Yerevan
USD: 381.70 RUB: 4.80 EUR: 448.19 GEL: 141.59 GBP: 510.68

ՀՀ նորանշանակ վարչապետը փաստել է հայկական էկոնոմիկայի ծանր վիճակը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Չորեքշաբթի խորհրդարանում կազմակերպված կառավարական ժամի ընթացքում ՀՀ նորանշանակ վարչապետը ներկայացրել է նոր կառավարության ծրագրի հիմնական ասպեկտները:

Նրա խոսքով, առաջին փուլը կներառի հնարավոր այն առագ փոփոխությունները, որոնք կկարողանան ինչ-որ չափով վստահություն ներշնչել ծրագրի նկատմամբ, իսկ երկրորդ փուլը` երկրի զարգացման երկարաժամկետ տեսլականն է:

«Մենք չենք ակնկալում, որ կկարողանանք արագ փոխել տնտեսական իրավիճակը, սակայն մենք ազդակներ ենք տալիս, թե որ ուղղությամբ այն կզարգանա», – ասել է Կարապետյանը:

Ընդ որում, նա նշել է, որ նոր ծրագրի մշակման ժամանակ կառավարությունը կկիրառի նաև նախորդ ծրագրի որոշ կարևոր ասպեկտները, սակայն հիմնական նպատակը տնտեսության մեջ լրացուցիչ արժեքի ստեղծումն է:

Միաժամանակ նա նշել է, որ այդ նպատակին հասնելու կոնկրետ և հետևողական քայլերը կներկայացվեն ավելի ուշ: «Արագ փոփոխություններ չեն լինի, սակայն դա չի նշանակում, որ քայլեր էլ չեն ձեռնարկվի: Մասնավորապես, նախևառաջ շեշտը դրվելու է սոցիալական լարվածության նվազման և տնտեսության զարգացման վրա: Սակայն մենք կախարդական փայտիկ չունենք», – ասել է Կարապետյանը:

Վարչապետի խոսքով, այս նպատակներին հասնելու համար հարկավոր են իրական և կառուցողական փոփոխություններ, «քանի որ հայկական էկոնոմիկայի վիճակը այսօրվա դրությամբ շատ ծանր է»:

Սեպտեմբերի 8-ին` կառավարական նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին` պարզաբանելով իր որոշումը պետական կառավարման մեջ նոր մոտեցումներ կիրառելու անհրաժեշտությամբ:

Նույն օրը երեկոյան ՀՀԿ–ն, գործադիր մարմնի և ՀՀԿ Խորհրդի նիստում, հաստատեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: Իսկ սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստարոգրեց Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետ նշանակելու հրամանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ներդրումային պրոդուկտների նկատմամբ պահանջարկը գերազանցում է առաջարկը․ Freedom Broker Armenia–ի տնօրեն

Նմանատիպ տեղաբաշխումներն անհրաժեշտ են հենց նրա համար, որպեսզի ներդրողներին հնարավորություններ ընձեռվեն

UBPay-ը համագործակցություն է սկսել դրամական փոխանցումների iSend համակարգի հետ

Նոր համագործակցությունն ընդլայնում է UBPay-ի հաճախորդների հնարավորությունները՝ դրամական փոխանցումները հասանելի դարձնելով դեպի ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, Ավստրալիա, Սինգապուր և եվրոպական երկրներ

Ինչպես երկարաժամկետ ներդրումներ կատարել առանց սխալների. ինչ պետք է իմանա սկսնակ ներդրողը Հայաստանում

Հայաստանում ֆինանսական շուկաների նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, և  աստիճանաբար ավելի շատ մարդիկ են մտածում, թե ինչպես կարելի է ձևավորել երկարաժամկետ կապիտալ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img