ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 74,7 մլն դոլար

19.09.2016 14:24
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 74,7 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը սեպտեմբերի 12–ից 16–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 74,7 մլն դոլար 1 դոլարի դիմաց 473,24 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,6 մլն եվրո և շուրջ 1,5 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 529,80 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,27 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 73,9 մլն դոլար, 13,7 մլն եվրո և շուրջ 563,8 մլն ռուբլի, համապատասխանաբար, 474,81 դրամ, 534,01 դրամ և 7,37 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, սեպտեմբերի 5–ից 11-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 41,9 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 36.8 մլն դոլար ($1– 473.74 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև