Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 1,7 %–ով

20.09.2016 17:57
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 1,7 %–ով

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը սեպտեմբերի 12–ից 18-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 18 766,09 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է մոտ 1,7 տոկոսով կամ 311,39 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 20 397,92 դրամ` աճելով 1,7 տոկոսով կամ 338,46 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 275,75 դրամ (12,8 դրամի աճ), բացթողնման գին` 299,73 դրամ (13,91 դրամի աճ), պլատինում` գնման գին` 15 183,91  դրամ (363,37 դրամի աճ), բացթողնման գինը` 16 504,25 դրամ (394,96 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 9 633,93 դրամ (133,58 դրամի աճ), բացթողնման գինը` 10 471,66  դրամ (145,19 դրամի աճ) ($1 – 473,86 դրամ)։ -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև