Հայաստանի 2017 թ.-ի պետական բյուջեն կկրճատվի. թերթ

23.09.2016 15:33
Հայաստանի 2017 թ.-ի պետական բյուջեն կկրճատվի. թերթ

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի 2017 թ.-ի պետական բյուջեն կկրճատվի, գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

Պարբերականի տեղեկություններով, այս օրերին կառավարությունը քրտնաջան աշխատում է 2017թ. բյուջեի նախագծում եկամուտների նախատեսված չափը կրճատելու ուղղությամբ: Ընդ որում, ինչպես նշում է թերթը, մինչև վարչապետի ու կառավարության փոփոխությունը բյուջեի նախագիծը գրեթե պատրաստ է եղել:

«Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն, չի համաձայնել նախատեսված եկամուտների ու ծախսերի չափի հետ», - նշում է թերթը:

Ինչպես պարբերականին հայտնել են ՊԵԿ –ից, իրենք կառավարությանը զգուշացրել են, որ չեն կարողանա ապահովել նախատեսված եկամուտների չափը:

Վերջին տարիներին բյուջեի այդ ցուցանիշները համապատասխանեցվել են ՄԺԾԾ-ով նախատեսված թվերին, իսկ 2017թ. համար նախատեսված է 1 տրլն 146 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու տուրքեր, և մոտ այդքան էլ նշվել է բյուջեի նախագծում:

Պարբերականի տվյալներով, կառավարությունը ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանի հետ միասին այս օրերին աշխատում են կրճատել հաջորդ տարվա բյուջեով նախատեսված թե եկամուտների, թե ծախսերի չափը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև