Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 1,4 %–ով

27.09.2016 15:29
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 1,4 %–ով

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը սեպտեմբերի 19–ից 25-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 18 501,44 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 1,4 տոկոսով կամ 264,65 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 20 110,26 դրամ` նվազելով 1,4 տոկոսով կամ 287,66 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 265,86 դրամ (9,89 դրամի անկում), բացթողնման գին` 288,98 դրամ (10,75 դրամի անկում), պլատինում` գնման գին` 14 530,93  դրամ (652,98 դրամի անկում), բացթողնման գինը` 15 794,49 դրամ (709,76 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 9 213,67 դրամ (420,26 դրամի անկում), բացթողնման գինը` 10 014,86 դրամ (456,8 դրամի անկում) ($1 – 473,29 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև