ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հերթական բիզնես դասընթացներն է կազմակերպել

27.09.2016 15:50
ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հերթական բիզնես դասընթացներն է կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հերթական բիզնես դասընթացներն է կազմակերպել ՓՄՁ սուբյեկտների ղեկավարների համար, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 3-ին և 4-ին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բիզնես դասընթացներն անվճար են։

ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդ հանդիսացող ՓՄՁ ղեկավարների համար իրականացրեց բիզնես դասընթացներ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում դրանց ավելի արդյունավետ կառավարմանը:

Բանկի կազմակերպած բիզնես դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Մինչ օրս Բանկն իրականացրել է 36 բիզնես դասընթացներներ, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ֆինանսական կառավարման և գործնական մարքեթինգի վերաբերյալ թեմաներ։ Այդ դասընթացներին մասնակցել են ավելի քան 400 ձեռնարկատերեր և մենեջերներ՝ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող շուրջ 250 կազմակերպություններից: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արտադրությունը, գյուղատնտեսությունը և այլն:

Ըստ հաղորդագրության, Բանկը պատրաստել էդասընթացների նյութերը  Միջազգային ֆինանսական Կորպորացիայի (IFC) հետ սերտ համագործակցությամբ, ինչի արդյունքում հաճախորդներին ներկայացվում են ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նյութեր՝ թրեյնինգների վարման ժամանակակից լավագույն մեթոդիկայով:

Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ 010 318888  (81-85, 81-49) հեռախոսահամարով  կամ այցելելով Բանկի՝ Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև