ԱՊՀ–ի բանկերը կորցրել են ակտիվների 40%–ը արժեզրկումների «շքերթի» պատճառով

28.09.2016 14:56
ԱՊՀ–ի բանկերը կորցրել են ակտիվների 40%–ը արժեզրկումների «շքերթի» պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների բանկային համակարգի ակտիվները վերջին տարվա ընթացքում կրճատվել են 37 տոկոսով դոլարային արտահայտմամբ։ Եթե 2014 թ.–ի սկզբին ցուցանիշը կազմում էր 2,1 տրիլիոն ռուբլի, ապա այս տարին այն կրճատվել է` հասնելով 1,32 տրիլիոնի։

Միաժամանակ, ԱՊՀ 200 խոշորագույն բանկերի ակտիվները 2016 թ.–ի հունվարի 1–ի դրութայմբ կազմել են 1,19 տրիլիոն դոլար, ինչը 19 տոկոսով պակաս է մեկ տարի առաջ գրանցված ցուցանիշից, հաղորդում է Փրայմը։

Բացասական դինամիկայի պատճառը հետխորհրդային շրջանի բոլոր երկրների արժույթների փոխարժեքի նվազումն է։ Ռուբլին ու ղազախական տենգեն երկու տարում դոլարի նկատմամբ կրկնակի էժանացել են, իսկ ուկրաինական գրիվնան` ավելի քան երեք անգամ։ Դոլարի նկատմամբ զգալի անկում են գրանցել նաև ադրբեջանական մանաթը, ղրղըզական սոմը և այլն։

Նման պայմաններում նվազել են նաև պահանջները, որոնք անհրաժեշտ են վարկանիշում բանկի հայտնվելու համար։ Այս տարի վարկանիշում հայտնվելու համար ակտիվների նվազագույն ծավալը կազմել է 0,51 մլրդ դոլար։ Համեմատության համար հարկավոր է նշել, որ 2014 թ.–ին այդ ծավալը կազմում էր 0,96 մլրդ դոլար։ Այսպիսով, 2014 թ.–ին 200–րդ տեղը զբաղեցրած բանկը հիմա կարող էր հայտնվել երկրորդ հարյուրյակի սկզբում։

Սպասելի էր, որ «թեկնածուների նկատմամբ պահանջների թուլացումը» հանգեցրեց վարկանիշում նոր մասնակից երկրների հայտնվելուն։ Եթե 2013 թ.–ի արդյունքում վարկանիշում ներառվել էր 9 երկիր, ապա 2015 թ.–ի արդյունքում դրանց թիվն արդեն 11 է։ Վարկանիշում նախկինի պես առաջատարի դիրքում են ռուսական բանկերը, որոնց մասնաբաժինը կազմում է ընդհանուր թվի մոտ 60 տոկոսը։ Երկրորդ տեղում են  ղազախական բանկերը` 9,5 տոկոս, ուկրաինական բանկերի մասնաբաժինը կազմում է 8,5 տոկոս, ուզբեկական բանկերինը` 4,5 տոկոս։ Մնացած բանկերի մասնաբաժինը շատ ավելի ցածր է, իսկ 2015 թ.–ի վարկանիշի նորեկի` Տաջիկստանի մասնաբաժինն ընդամենը 1 տոկոս է։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև