ՀՀ ԿԲ–ի համախառն արտաքին պարտավորությունները հուլիսին կազմել են 624,5 մլն դոլար

29.09.2016 14:12
ՀՀ ԿԲ–ի համախառն արտաքին պարտավորությունները հուլիսին կազմել են 624,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ի համախառն արտաքին պարտավորությունները հուլիսին կազմել են 624,5 մլն դոլար` ամսվա ընթացքում ավելանալով 0,5 տոկոսով, նշվում է ՀՀ ԿԲ–ի 2016 թ.–ի հուլիսի տեղեկագրում։

Միաժամանակ, ԿԲ–ի արտաքին պարտքի ամենամեծ մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում բաժին է հասնում ԱՄՀ–ին` մոտ 45,8 տոկոս կամ 285,9 մլն դոլար։ Այս ցուցանիշը մեկ ամսում կրճատվել է 1 տոկոսով։

Միաժամանակ SDR–ի տեղաբաշխումը 2016 թ.–ի հուլիսին կազմել է 122,3 մլն դոլար (0,4 տոկոսի անկում) և այլ վարկերինը` 215,7 մլն դոլար (3,2 տոկոսի աճ)։

ՀՀ ԿԲ–ի մնացած արտաքին պարտավորությունները 2016 թ.–ի հուլիսին կազմել են 0,5 մլն դոլար (($1 – 474,03 դրամ)։–0–


Բանալի բառեր: , , , , ,

Partners news
Loading...

Կարդացեք նաև