29.09.2016 15:56
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում եվրապարտատոմսերով իրականացված գործարքների ծավալը երկրորդային շուկայում հուլիսին կազմել է 10,3 մլն դոլար` հունիսին գրանցված 4 մլն դոլարի համեմատ, նշվում է ՀՀ ԿԲ–ի 2016 թ.–ի հուլիսի տեղեկագրում։
Միաժամանակ հայկական եվրապարտատոմսերի միջին եկամտաբերությունը հուլիսին կազմել է 5,11 տոկոս։
ԿԲ–ի տվյալներով` 2016 թ.–ի հունվար–հուլիսին հայկական եվրապարտատոմսերով երկրորդային շուկայում իրականացված գործարքների ծավալը կազմել է 40,9 մլն դոլար` 6,13 տոկոս միջին եկամտաբերությամբ։
Հայաստանը 2013 թվականի սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը կազմել է 700 մլն դոլար, մարման ժամկետը` 7 տարի, եկամտաբերությունը` 6 տոկոս։
Հիմնական տեղաբաշխողներն են Deutsche Bank AG–ն, London Branch–ը, HSBC Bank plc–ին և J.P.Morgan Securities plc–ն: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
Բանալի բառեր: