ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 74 մլն դոլար

03.10.2016 13:02
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 74 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը սեպտեմբերի 26–ից 30–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 74 մլն դոլար 1 դոլարի դիմաց 473,24 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,6 մլն եվրո և շուրջ 1,25 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 529,35 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,4 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 79,4 մլն դոլար, 11,6 մլն եվրո և շուրջ 441,6 մլն ռուբլի, համապատասխանաբար, 474,66 դրամ, 533,42 դրամ և 7,49 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, սեպտեմբերի 19–ից 25-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 31,8 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 38.2 մլն դոլար ($1– 474,46 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև