Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 0,3 %–ով

04.10.2016 14:36
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ աճել է 0,3 %–ով

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը սեպտեմբերի 26–ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 18 553,89 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից ավել է մոտ 0,3 տոկոսով կամ 52,45 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 20 167,27 դրամ` աճելով 0,3 տոկոսով կամ 57,01 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 272,64 դրամ (6,78 դրամի աճ), բացթողնման գին` 296,35 դրամ (7,37 դրամի աճ), պլատինում` գնման գին` 14 542,59  դրամ (11,66 դրամի աճ), բացթողնման գինը` 15 807,16 դրամ (12,67 դրամի աճ), պալադիում` գնման գինը` 9 629,73 դրամ (416,06 դրամի աճ), բացթողնման գինը` 10 467,10 դրամ (452,24 դրամի աճ) ($1 – 474,34 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև