Հայաստանը չի նախատեսում առաջիկա տարիներին եվրոպարտատոմսերի կրկնակի թողարկում. նախարար

04.10.2016 15:26
Հայաստանը չի նախատեսում առաջիկա տարիներին եվրոպարտատոմսերի կրկնակի թողարկում. նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը չի նախատեսում առաջիկա տարիներին իրականացնել եվրոպարտատոմսերի կրկնակի թողարկում, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նա նշեց, որ ըստ այդ շուկայում ընդունված կանոնի` եվրոպարտատոմսեր թողարկող երկրներն իրականացնում են միանվագ վճարներ մինչև 2020–2021 թթ.–ը, ինչի կապակցությամբ սովորաբար իրականացվում է պարտատոմսերի վերաթողարկում, ինչը և անում է Հայաստանը։

«Մոտ ժամանակներում մեր առջև կանգնած չէ եվրոպարտատոմսերի թողարկման խնդիրը, ավելին, որ առաջիկա տարիներին` մինչև 2020–2021 թթ.–ը, մենք պետք է իրականացնենք հետևողական մարում ոչ մեծ գումարներով», – ասաց Արամյանը։

Հայաստանն այսօրվա դրությամբ իրականացրել է եվրոպարտատոմսերի երկու թողարկում։ Առաջինն իրականացվել է 2013 թ.–ի սեպտեմբերի 19–ին, երբ թողարկվեցին 700 մլն դոլարի եվրոպարտատոմսեր` 6% տարեկան եկամտաբերությամբ և 7 տարի մարման ժամկետով (մինչև 2020 թ.–ի մարտի 30–ը)։ Միաժամանակ, այս պահին առաջին թողարկումից շրջանառության մեջ են գտնվում 500 մլն դոլար պարտատոմսեր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունը գնել է 200 մլն դոլարը։ Երկրորդ թողարկումն իրականացվել է 2015 թ.–ի մարտի 26–ին` 500 մլն դոլար ծավալով և 7,15 տոկոս եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով (մինչև 2025 թ.–ի մարտի 26–ը)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև