Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով

04.10.2016 15:33
Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի կանոնադրական կապիալը համալրվել է 7 մլրդ ՀՀ դրամով, ինչի արդյունքում նորմատիվային ընդանուր կապիտալն առաջին փուլով համալրվելուց հետո կազմում է 28 մլրդ դրամ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, Կոնվերս Բանկի հիմնական բաժնետեր «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսի» կողմից բանկի կանոնադրական կապիտալն ավելացվել է 6,6 մլրդ դրամով, իսկ Հայաստատնյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից՝ 0,4 մլրդ դրամով:

«Նշված միջոցները հնարավորություն կտան Կոնվերս Բանկին իրականացնել իր առջև դրված հեռանկարային և հավակնոտ ծրագրերը: Բանկը նպատակ ունի ավելացնել մատուցվող ծառայությունների շարքը, զգալիորեն ընդլայնել և դիվերսիֆիկացնել վարկային պորտֆելը, ներդնել նոր, արդիական բանկային տեխնոլոգիաներ և գործքիքներ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Կապիտալի աստիճանական համալրմանն ու ամրապնդման գործընթացի հետ միաժամանակ, բանկն իրականացնում է նաև կառավարման համակարգի վերանայման, կորպորատիվ կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան կառուցվածքների ներդրման աշխատանքեր:

Երկարաժամկետ զարգացման ռազմավարությանն ուղղված նոր մոտեցումների շրջանակում, արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությամբ, բանկում ձևավորվել է Ներդրումային ծրագրերի հանձնաժողով, որի հիմնական խնդիրն է հանդիսանալու Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային հնարավորությունների բազմակողմանի վերլուծությունը, ներդրումային գրավչության բացահայտումը, ինչպես նաև դրանց իրագործելիության գնահատումը:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թվականի դեկտեմբերի 20–ին, 2007 թվականի փետրվարից 95 տոկոսանոց բաժնեմասով դրա սեփականատեր է դարձել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։ Մյուս 5 տոկոսը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն։

2016 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքներով, բանկի ակտիվները կազմել են 150,8 մլրդ դրամ (5 տոկոսի անկում), պարտավորությունները` 128,9 մլրդ դրամ (6,6 տոկոսի անկում): 2016 թ.-ի առաջին կիսամյակի բանկի շահույթը կազմել է 978,6 մլն դրամ (29,4 տոկոսի աճ): ($1 - 474,34 դրամ) -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև