Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն օգոստոսին ավելացել են 0,48%–ով

05.10.2016 11:58
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումներն օգոստոսին ավելացել են 0,48%–ով

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով կատարված դրամական փոխանցումները 2016 թ.–ի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, ավելացել են 0,48%–ով` կազմելով 146,3 մլն դոլար։ Այս մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

Միաժամանակ, դրամական փոխանցումները օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 8,4 տոկոսով։

Հայաստանից արտերկիր օգոստոսին կատարված փոխանցումների ծավալը կազմել է մոտ 60,1 մլն դոլար` 2015 թ.–ի օգոստոսի համեմատ ավելանալով 4,8 տոկոսով (մեկ ամսում 6,6 տոկոսի աճ)։ Այսպիսով, փոխանցումների զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 86,2 մլն դոլար, ինչը 15,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից (մեկ ամսում 3,4 տոկոսի անկում)։

Հանրապետության մասնավոր փոխանցումների համախառն ծավալի մոտ 68,8 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին։ Միաժամանակ նախորդ տարիներին ռուսական փոխանցումների մասնաբաժինը կազմել է 70–80 տոկոս։

Ռուսաստանից հանրապետություն կատարված դրամական փոխանցումները 2016 թ.–ի օգոստոսին կազմել են մոտ 100,7 մլն դոլար` 2015 թ.–ի օգոստոսի համեմատ ավելանալով 8,6 տոկոսով (ամսվա ընթացքում 5 տոկոսի աճ), իսկ հանրապետությունից Ռուսաստան կատարված փոխանցումների ծավալն ավելացել է 3,6 տոկոսով` կազմելով 22,3 մլն դոլար (ամսվա ընթացքում 2,7 տոկոսի անկում)։

ՀՀ ԿԲ–ն կանխատեսում է 2016 թ.–ին Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նվազման տեմպերի զգալի դանդաղում և կանխատեսում է 6–8 տոկոսի անկում։

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2015 թ.–ին նվազել են 30 տոկոսով` կազմելով 1 208,47 մլն դոլար։ Մասնավոր փոխանցումների կրճատումը հիմնականում պայմանավորված է ռուսական դրամական փոխանցումների նվազմամբ, որի պատճառը ռուբլի հսկայական արժեզրկումն է ($1 – 474,36 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև