ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագրի հայտերի ընդունումը

07.10.2016 17:51
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսում է «Օրգանական  արտադրանքի հավաստագրման»  երկրորդ անվճար ծրագրի հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական  արտադրանքի հավաստագրման»  երկրորդ անվճար ծրագիրը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

2015 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է Հայաստանում օրգանական արտադրանքի շուկայի զարգացմանն ու արտահանման խթանմանը՝ նախատեսված լինելով բոլոր այն փոքր և միջին տնտեսությունների համար, որոնք հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

«Օրգանական  արտադրանքի հավաստագրման» ծրագրի 2016-2017թթ մրցույթին  մասնակցելու համար ծրագրով  հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև նոյեմբերի 7-ը բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել դիմում հայտը,  լրացնել այն և ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին:

Հավաստագրման համար դիմած մասնակիցների ներկայացրած արտադրանքը մրցույթի շրջանակում կանցնի փորձագիտական գնահատում և արդյունքների ամփոփումից հետո մրցույթում հաղթող ճանաչված տնտեսվարողները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության ֆինանսական աջակցությամբ կստանան օրգանական սերտիֆիկացում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի  և NABU-ի կողմից  2015-2016թթ իրականացված «Օրգանական արտադրանքի հավաստագրման» անվճար ծրագրի շրջանակում սերտիֆիկացվել է 4 ընկերություն:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև