ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 72,4 մլն դոլար

10.10.2016 14:04
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 72,4 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը սեպտեմբերի 3–ից 7–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 72,4 մլն դոլար 1 դոլարի դիմաց 473,43 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 7,1 մլն եվրո և շուրջ 1,27 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 528,41 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,53 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 94,3 մլն դոլար, 11,59 մլն եվրո և շուրջ 575,4 մլն ռուբլի, համապատասխանաբար, 474,83 դրամ, 532,46 դրամ և 7,63 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, սեպտեմբերի 26–ից հոկտեմբերի 2-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 46,7 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 48.8 մլն դոլար ($1– 474,59 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև