Յունիբանկի առցանց վարկային հայտերի թիվը կրկնակի աճել է

14.10.2016 18:06
Յունիբանկի առցանց վարկային հայտերի թիվը կրկնակի աճել է

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Յունիբանկի U-Cash» կանխիկ դրամով սպառողական վարկերի համար կարելի է դիմել նաև առցանց` առանց բանկ այցելելու, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաճախորդների հարմարավետության համար օնլայն վարկի հայտի ձևը տեղադրված է ոչ միայն բանկի կայքում` www.unibank.am, այլ նաև ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/unibankarmenia

Շահավետ պայմանների շնորհիվ, Յունիբանկի «U-Cash» վարկը հասանելի է առավելագույն թվով հաճախորդներին և կոչված է հնարավորինս պարզեցնելու ընթացիկ սպառողական ծախսերի համար գումարի ստացման գործընթացը:

Վարկը տրամադրվում է կանխիկ դրամով, գումարը կազմում է մինչև 550 000 ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 36 ամիս, տոկոսադրույքը` 24% տարեկան:

Վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Վաղաժամկետ մարումը թույլատրվում է առանց սահմանափակումների և տույժերի: Վարկի գծով մարումները կարելի է կատարել նաև ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային ու համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում:

Բանկի «Թամանյան» և «Զվարթնոց» մասնաճյուղերում վճարային տերմինալներն աշխատում են շուրջօրյա:

«Մենք միշտ ձգտել ենք, որ սպառողական վարկի ստացումը հաճախորդի համար լինի առավելագունս արագ և պարզ: Վարկային առցանց հայտերն իրենց հարմարավետության շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում հաճախորդների մոտ: Վարկի համար կարելի է դիմել ցանկացած ժամանակ, առանց բանկ այցելելու և հերթ կանգնելու: Անցած տարվա համեմատ օնլայն հայտերի քանակն աճել է ավելի քան երկու անգամ», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկը հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ 2002 թվականին ներդրել է «Յունիսթրիմ» համակարգը։ Բանկի հիմնական բաժնետերը «Գլովերի Հոլդինգ Էլ Թի Դի»–ն է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ ($1 - 476.95 դրամ)։  -0-

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև