ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ բարելավված պայմաններով

14.10.2016 18:59
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ բարելավված պայմաններով

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը, որի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից արտոնյալ տոկոսադրույքով ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ միանգամից մի քանի վարկեր, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ Բանկի հաճախորդները կկարողանան ձևակերպել «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը՝ հատուկ իրենց համար մշակված բարելավված պայմաններով:

Օգտվելով նշված ծառայությունից, հաճախորդները` կստանան ավելի ցածր տոկոսադրույքով վարկ, կմիավորեն մեկ կամ մի քանի կազմակերպություններում սպասարկվող մի քանի վարկերի ամենամսյա վճարումները մի վճարման մեջ, կնվազեցնեն իրենց ամսական վարկային բեռը` ի հաշիվ վարկի ժամկետի երկարաձգման, կստանան ավելի մեծ գումարի վարկ, քան այլ բանկերում վարկերի հանրագումարը:

Հիշեցնենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկից ստացված վարկի մարումները հնարավոր է շուրջօրյա իրականացնել Tel Cell և Easy Pay ընկերությունների ավելի քան 1500 վճարային տերմինալների, ինչպես նաև Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով:

«Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայության մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ կամ զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատու` 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև