Եվրասիական տնտեսական միությանը հարկավոր չէ միասնական արժույթ. Գրեֆ

14.10.2016 20:42
Եվրասիական տնտեսական միությանը հարկավոր չէ միասնական արժույթ. Գրեֆ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միությանը հարկավոր չէ միասնական արժույթ, ուրբաթ լրագրողներին ասաց Սբերբանկի նախագահ, վարչության ղեկավար Գերման Գրեֆը Երևանում կազմակերպված Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի շրջանակում։

«ԵՏՄ–ին միասնական ֆինանսական շուկան հարկավոր է, սակայն միասնական արժույթ պետք չէ։ Կարծում եմ, որ ԵՄ–ի փորձից մենք պետք է քաղենք այդ թվում նաև վատ դասեր։ Զարգացման հարցում նման տարբեր տնտեսական տարածքի համար միասնական արժույթը սխալ է», – նշել է Գրեֆը։

Նրա խոսքով` ԵՏՄ–ի համար կարևոր են կապիտալի տեղաշարժի հեշտացված կանոններ։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ավելի վաղ հայտարարել էր, որ ԵՏՄ երկրների համար միասնական արժույթի ստեղծման աշխատանքը, դժվարությամբ, սակայն ընթանում է։ Նա ենթադրել է, որ արժույթը կարող է կոչվել «եվրազ»։

Մեկ տարի առաջ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել էր, որ ԵՏՄ–ի շրջանակում միասնական արժույթի մասին խոսակցությունները վաղաժամ են։ Նա նաև տեղեկացրել էր, որ ԵՏՄ երկրների ԿԲ–ների ղեկավարների նիստի ժամանակ ռուսական և ղազախական կողմերը հայտարարել են, որ մինչև 2025 թ.–ը այդ հարցով չեն զբաղվելու։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև