ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 87,1 մլն դոլար

17.10.2016 12:29
ՀՀ առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ձեռք են բերել շուրջ 87,1 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերը հոկտեմբերի 10–ից 14–ը արտարժույթի ներբանկային շուկայում ձեռք են բերել շուրջ 87,1 մլն դոլար 1 դոլարի դիմաց 474,86 դրամ միջին կշռված փոխարժեքով, նախօրեին հայտնել է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Միաժամանակ, արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել 9,1 մլն եվրո և շուրջ 1 մլրդ ռուբլի, համապատասխանաբար, մեկ եվրոյի դիմաց 525,50 դրամ և մեկ ռուբլու դիմաց 7,56 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 81 մլն դոլար, 18,2 մլն եվրո և շուրջ 384,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, 476,6 դրամ, 528.56 դրամ և 7,67 դրամ միջին կշռված փոխարժեքներով։

Բացի այդ, հոկտեմբերի 3–ից 9-ը հայկական բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է շուրջ 42,7 մլրդ դրամ, իսկ դոլարայիններինը` 48.7 մլն դոլար ($1– 476,56 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև