Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 3,5 %–ով

17.10.2016 14:40
Ոսկու գնման գինը Հայաստանում նախորդ շաբաթ նվազել է 3,5 %–ով

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գնման արժեքը հոկտեմբերի 10–ից 16-ն ընկած ժամանակահատվածում մեկ գրամի դիմաց կազմել է 17 971,39 դրամ, ինչը նախորդ ժամանակահատվածի համարժեք ցուցանիշից պակաս է մոտ 3,5 տոկոսով կամ 658,57 դրամով։

Միաժամանակ, ոսկու բացթողնման արժեքը սահմանվել է 19 534,12 դրամ` նվազելով 3,5 տոկոսով կամ 715,83 դրամով:

Ընթացիկ շաբաթ թանկարժեք մետաղների գները տրամադրել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանը»։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշված ժամանակահատվածում սահմանված են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի գնման և բացթողնման հետևյալ գները (պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորի համար)` արծաթ` գնման գին` 254,99 դրամ (15,21 դրամի անկում), բացթողնման գին` 277,16 դրամ (16,53 դրամի անկում), պլատինում` գնման գին` 13 902,07 դրամ (559,28 դրամի անկում), բացթողնման գինը` 15 110,95 դրամ (607,91 դրամի անկում), պալադիում` գնման գինը` 9 605,7 դրամ (259,27 դրամի անկում), բացթողնման գինը` 10 440,98 դրամ (481,82 դրամի աճ) ($1 – 476,56 դրամ)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև