ԶԼՄ. Հայաստանի ԿԲ–ն ցանկանում է ազատվել Համահայկական բանկից

18.10.2016 12:22
ԶԼՄ. Հայաստանի ԿԲ–ն ցանկանում է ազատվել Համահայկական բանկից

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը ցանկանում է ազատվել Համահայկական բանկից, գրում է «Հայկական ժամանակ» թերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։

Թերթի հաղորդմամբ, առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում Համահայկական բանկում, ակնկալվում է սեփականատիրոջ փոփոխություն։

Ներկայում Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում Է ՀՀ Կենտրոնական բանկը։

Ինչպես նշում է պարբերականը, ԿԲ-ն փորձում Է ազատվել այս կառույցից, որը, ըստ էության, անիմաստ բեռ Է իր համար։ Նախնական գաղափարով Համահայկական բանկը պետք Է միջոցներ ներգրավեր բազմաթիվ աղբյուրներից և դրանք երկարաժամկետ վարկերի տեսքով տրամադրեր արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին։

Սակայն իր գոյության 5 տարիներին բանկը տրամադրեց 5 միլիարդ դրամից Էլ պակաս վարկ, իսկ գաղափարը հիմնահատակ տապալվեց։

Թերթը նաև նշում է, որ չաշխատող այս բանկի աշխատակազմը ստանում Է աստղաբաշխական աշխատավարձեր։ Իսկ բանկի ղեկավար Վահրամ Ներսիսյանցի ամսական աշխատավարձը գերազանցում Է 20 հազար դոլարը։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն առաջին անգամ բանկի կապիտալից դուրս գալու մասին ասել էր մոտ երկու տարի առաջ։ Ավելի ուշ նա կրկին ասել էր, որ ԿԲ–ն աննպատակահարմար է համարում պետական մասնակցությունը Համահայկական բանկին և բանակցություններ է վարում պոտենցիալ ներդրողների հետ։

Ըստ նրա, Համահայկական բանկի ողջ գործունեության ընթացքում չեն իրագործվել օրենքով ամրագրված ծրագրերը, ինչը, այդ թվում, պայմանավորված էր ճգնաժամային երևույթներով։

Համահայկական բանկը (Panarmenian Bank) զարգացման բանկ է և հիմնված է որպես 100 մլն կանոնադիր կապիտալով բաց բաժնետիրական ընկերություն։ Դրանցից 20 միլիոն դոլարը Հայաստանի կառավարության վճարած բաժնեմասն է։ Բանկային գործունեության իրականացման արտոնագիրը բանկը ստացել է 2011 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերի 7–ից պաշտոնապես բացվել է։ Բանկը պետպատվերներ չի ընդունում, դրա գործունեությունը կարգավորում է Հայաստանի Կենտրոնական բանկը։

Համահայկական բանկն ուղղված է Հայաստանի` արտահանման կողմնորոշմամբ մասնավոր ձեռնարկությունների միջանաժամկետ ներդրումների ֆինանսավորմանը։ Դրա գործունեության գերակայությունը ՏՏ ոլորտն է, առողջապահությունը, կրթությունը և զբոսաշրջությունը։ Այսօրվա դրությամբ բանկի միակ բաժնետերը Հայաստանի ԿԲ–ն է։ Բանկի կանոնադիր կապիտալը կազմում է 7,500,000,000 դրամ ($1 - 475,75 դրամ)։ --0—

 

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև