ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկը

20.10.2016 12:00
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է «Գործի մարդիկ» համալիր փաթեթային առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է «Գործի մարդիկ» արտոնյալ սպասարկման համալիր ծրագիրը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Ծրագիրը նախատեսված է հետևյալ խոշոր հատվածների կազմակերպությունների աշխատակիցների համար` հաշվի առնելով նրանց գործունեության առանձնահատկությունները.

ՏՏ ընկերություններ, հեռահաղորդակցության օպերատորներ,

Պետական ուժային կառույցներ (բացի զորամասերից), նախարարություններ, այլ պետական հաստատությունները,

Կրթության ոլորտ՝ դպրոցներ, բուհեր, ուսումնարաններ, քոլեջներ,

Առողջապահության ոլորտ՝ հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, բժշկական հիմնարկներ, ատամնաբուժարաններ:

«Գործի մարդիկ» ծրագիրը հնարավորություն է ընձեռում փաթեթի սեփականատերերին ստանալու անվճար աշխատավարձային քարտ, սպառողական վարկեր (օվերդրաֆտեր) վարկային քարտեր` Բանկի ստանդարտ տոկոսադրույքից մինչև -7% արտոնությունով, դժբախտ պատահարներից ապահովագրություն՝ արտոնյալ պայմաններով, անվճար միացում SMS բանկինգ և Ինտերնետ բանկինգ ծառայություններին, մինչև 3 % շահութաբերություն քարտերի դրական մնացորդի վրա:

«Գործի մարդիկ» ծրագրի ձևակերպման պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում` զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի միասնական տեղեկատու ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև